Տոնգայի Թագավորության առափնյա հատվածում 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժի օջախը եղել է 28.6 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը Հիհիֆո քաղաքից 89 կմ հյուսիս-արեւելք։ Զոհերի եւ ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























