Կիպրոսի թուրքական հատվածում շքեղ Fashion Castle հյուրանոցի բացմանը Ջենիֆեր Լոպեսի փոխարեն հանդես կգա Ռիհանան։

Թուրքական Radıkal-ի փոխանցմամբ՝  Fashion Castle-ի սեփականատերերը համաձայության եկել հայտնի երգչուհի Ռիհանայի հետ, ով սեպտեմբերի 7-ին հյուրանոցի բացման օրը հանդես կգա համերգով։

Նշենք, որ Ջենիֆեր Լոպեսը հրաժարվել էր մասնակցել հիշյալ հյուրանոցի բացմանը՝ խիստ քննադատության ենթարկելով Թուրքիային։