Թուրքիայի՝ Եվրամիության հետ հարաբերությունների գլխավոր քարտուղարությունը, աշխատանքի է հրավիրում հայ հետազոտողների եւ թարգմանիչների։

Եվրամիության հետ հարաբերությունների գլխավոր քարտուղարության փոխնախագահ Բուրակ Էրդեմիրն այդ կապակցությամբ հայտարարել է. «Մենք ազգային փոքրամասնություններից աշխատակիցներ չունենք։ Մենք մեր հասարակության բոլոր խավերը ներկայացնող մարդկանց կարիք ունենք»։

Թուրքական «Hurriyet»-ի փոխանցմամբ, դիմորդների ընտրությունը կատարելու է Պոլսի հայոց պատրիարքարանը։ «Մենք փնտրում ենք հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչների, ովքեր ցանկանում են աշխատել ԵՄ հարցերով զբաղվող գլխավոր քարտուղարությունում»,- նշված է պատրիարքարանի ինտերնետային էջում: