Օգոստոսի 6-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, կոլեգիայի նիստում քննարկվել են ՀՀ դատախազության 2010 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Մասնավորապես 2010 թվականի  ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում, մարդու դեմ ուղղված հանցագործությունների, կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ  քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության եւ մեղադրանքի պաշտպանության վիճակի, դրանց վերլուծությունների եւ ուսումնասիրության ադյունքները, այդ ուղղությամբ կատարված աշխատանքները:

 Կոլեգիայի նիստին մասնակցել են  ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ՊՆ քննչական, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ԿԱ պետական  եկամուտների կոմիտեի եւ այլ պատկան մարմինների պաշտոնատար անձինք: