Արաբաման Միացյալ Էմիրությունների իշխանությունները կսառեցնեն սննդամթերքի գները մահմեդականների համար սուրբ համարվող Ռամադանի տոների օրերին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «The National» պարբերականը:
Գների բարձրացման արգելքը կվերաբերի 3500 սննդամթերքի: ԱՄԷ էկոնոմիկայի նախարարությունն արդեն հանդիպումներ է ունեցել բրինձի, ալյուրի, ձեթի, կաթի մատակարարների հետ, որպեսզի համոզվի, որ նրանք ունեն սննդամթերքի բավարար պաշարներ, որոնց պահանջարկը Ռամադանի ժամանակ կտրուկ աճում է:





























