Նեապոլում գծերից դուրս է եկել Circumvesuviana ընկերությանը պատկանող ուղեւորատար գնացքը: 30 մարդ վնասվածքներ է ստացել, հաղորդում է France Press-ը: Ոստիկանության տվյալներով, ընդհանուր առմամբ գնացքում եղել է 35 ուղեւոր: Վթարի արդյունքում, ուղեւորներից մեկը կորցրել է երկու ոտքերը, եւ քիչ անց` մահացել: Վթարը տեղի է ունեցել թունելից դուրս գալիս, ընդ որում, գնացքը ընթացել է սովորական արագությամբ:
Այդուհանդերձ, տուժածներից մի քանիսի վկայությամբ, գնացքը, հակառակը, շատ արագ է ընթացել: Այդ վարկածը քիչ առաջ լրագրողներին հաստատել է Նեապոլի քաղաքապետ Ռոզա Ռուսսո Էրվոլինոն, ով ժամանել է դեպքի վայր: Հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:



























