Իրանի իշխանություններն արգելել են իրենց ավիաընկերություններին վարձել կամ գնել ռուսական արտադրության օգտագործված ինքնաթիռներ:

Իրանի քաղավիացիայի ղեկավար Մոհամեդ Ալի Իլհանին հայտնել է, թե ՏՈՒ-154 և ԻԼ-62 ինքնաթիռների երկու ավիավթարներից հետո Իրանի իշխանությունները արգելել են ձեռք բերել որևիցե հին ինքնաթիռ: Նոր ինքնաթիռներն էլ պետք է համապատասխանեն անվտանգության բոլոր պահանջներին:

Հիշեցնենք, որ միայն հուլիս ամսին Իրանում երկու ողբերգություն է տեղի ունեցել: Առաջին խոշոր ավիավթարը տեղի էր ունեցել հուլիսի 15-ին, երբ Թեհրանից Երեւան թռչող Տու-154 օդանավը թռիչքից մի քանի րոպե անց վայր է ընկել: Աղետի հետեւանքով զոհվել էր 168 մարդ, որոնցից 35-ը՝ հայեր: Դրանից 10 օր անց վթարային վայրեջք կատարելիս Մեշխեդ քաղաքի օդակայանում վայր է ընկել նաեւ Aria Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել էր 16 եւ վիրավորվել 21 մարդ: