Մոսկվայի Դոմոդեդովը օդանավակայանում օգոստոսի 6-ի երեկոյան արտահերթ վայրէջք է կատարել Airbus А319 ինքնաթիռը, որում գտնվել է 90 ուղեւոր։ Այս մասին հաղորդել է S7 ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Կիրիլ Ալյավդինը։ Նա մասնավորեցրել է, որ Airbus-ը, որը Պերմից Մոսկվա էր ուղեւորվել, արտահերթ վայրէջք է կատարել Դոմոդեդովո օդանավակայանում՝ 19։47-ին։ Նրա խոսքով, մայրաքաղաքին մոտենալիս օդաչուների մոտ աշխատել է ինքնաթիռի հիդրավլիկ համակարգի ցուցիչներից  մեկը, ինչի մասին անմիջապես տեղեկացրել են դիսպետչերին։

Վայրէջքի ժամանակ բոլոր անիվները բացվել են, իսկ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դոմոդեդովոում։ Վայրէջքից հետո ինքնաթիռն ինքնուրույն  հասել է կայան։ Ուղեւորներից եւ ինքնաթիռի անձնակազմից ոչ մեկը չի տուժել։