«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ անգլիական ֆուտբոլում «մեծ քառյակի» գերիշխանության ժամանակներն անցել են, հաղորդում է mirror.co.uk-ը: «Անցած մրցաշրջանում «մեծ քառյակ» ներխուժեց «Տոտենհեմը», լուրջ տպավորություն է թողնում «Մանչեսթեր Սիթին», «Էվերտոնն» էլ եթե խուսափի վնասվածք ստացած ֆուտբոլիստների անցած տարվա մեծ թվից, կլինի շատ ամուր ակումբ»,- ասել է Ֆերգյուսոնը:
Անգլիական «մեծ քառյակի» մեջ են մտնում «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» եւ «Լիվերպուլը»: Այս ակումբներից բացի նախորդ անգամ, 1995-ին Անգլիայի չեմպիոն է դարձել «Բլեքբերնը»:


























