Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ուսեյն Բոլթը Ստոկհոլմում կրած պարտությունից հետո հայտարարել է, որ Թայսոն Գեյն արժանի էր այդ հաղթանակին:
Աշխարհի եռակի չեմպիոն Թայսոն Գեյն էլ նշել է, որ Բոլթի համար այս մրցաշրջանը ամենակարեւորներից չէ եւ նա թեթեւ գրաֆիկով է մարզվել, այդ պատճառով նպատակը լավ մարզավիճակում գտնվող Բոլթին հաղթելն է ապագայում, հաղորդում է BBC-ը:
Շվեդիայի մայրաքաղաքում կրած պարտությունը Բոլթի համար երկրորդն էր երեք տարվա ընթացքում: Նրա առաջին պարտությունը եւս գրանցվել էր Ստոկհոլմում: 2008թ. հուլիսի 22-ին ճամայկացին մեկ հարյուրերոդական վայրկյան պարտվեց հայրենակից Ասաֆա Փաուելին (9,89 - 9,88):


























