Ֆրանսիական կատարածուները կալանք են դրել Ֆրանսիայում «Ռուսաստանն այսօր» հեռուստաալիքի հաշվի վրա։ Այդ մասին հայտարարել է գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Կալանքը դրվել է Ֆրանսիայի մեր հաշվի վրա։ Ինչ վերաբերում է մյուս երկրներին, Ֆրանսիայի իրավիճակից հետո ընկերությունը հոգ է տարել, որ միջոցներ ձեռնարկի՝ ռադիո- եւ օնլայն հեռարձակման դադարեցում թույլ չտալու համար»,- ասել է Սիմոնյանը։
Ընդ որում, նա հերքել է Forbes-ի տարածած տեղեկությունը, թե Ֆրանսիայում ունեցվածքի վրա է կալանք դրվել։ Ըստ Սիմոնյանի, իրենք Ֆրանսիայում շենքեր եւ հեռուստաալիք չունեն։





























