ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տոմաշ Կնոթեին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր առաքելության ընթացքում ցուցաբերած ակտիվ գործունեության համար, որը մեծապես նպաստել է հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:
Զրույցի ընթացքում նշվել է նաեւ, որ հայ-լեհական հարաբերությունների մի շարք ոլորտներում գրանցվել է առաջընթաց:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություններ է մաղթել Տոմաշ Կնոթեին` իր հետագա գործունեության ընթացքում։



















