«Զվարթնոց» համալիրում այսօր՝ հունիսի 19-ին, երեկոյան ժամը 21.00-ին, կկայանա Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի սցենարով եւ ֆինանսավորմամբ նկարահանված «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը:

Նա նշեց, որ այսօրվա դիտմանը հրավիրված են լրագրողները, դերասանները, ֆիլմի նկարահանմանը աջակցած անձինք, հրավիրել է նաեւ պաշտոնյանների, սակայն չգիտի՝ կգան, թե ոչ:  Վաղվանից արդեն ֆիլմը կցուցադրվի «Սինեմա սթարում», մոտ 20 օրից ֆիլմը կսկսի ցուցադրվել Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում, իսկ աշնանն արդեն կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում»:

Ինչ վերաբերում է Գրիգոր Նարեկացու մասին «Մատյան ողբերգության» հիման վրա նոր ֆիլմ նկարահանելու ծրագրերին, նախկին պատգամավորն ասաց, որ մասնագետները աշխատում են, դեռ չգիտի՝ երբ կսկսի նկարահանումները: