Կիրակի օրը` օգոստոսի 8-ին Ռուսաստանի մայրաքաղաքում, Զամասկվորեցի շուկայում  զանգվածային ծեծկռտուք է եղել: Հաղորդում  «Էխո Մոսկվին»:

Կոնֆլիկտը ծագել է շուկայի ադրբեջանցի եւ օս վաճառողների խմբավորումների միջեւ: Վեճի ընթացքում ծեծկռտուքի մասնակիցներից մեկը  դիմացինի նկատմամբ տրավմատիկ ատրճանակ է օգտագործել: Կրակոցների արդյունքում վիրավորվել է 6 մարդ: Դեպքի վայր ժամանած բժիշկները հիվանդանոց են տեղափոխել վիրավորներին:

Ծեծկռտուքի եւ դրա մասնակիցների թիվը ճշտվում  է ոստիկանության աշխատակիցների կողմից: Ընթանում է հետաքննություն: