Հունիսի 20-ի գիշերը Չիլիի ափերին 6.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տեղեկություններով ՝ ցնցման ուժգնությունը կազմել է 6,4 մագնիտուդ։

Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, հայտնում է Gazeta.ru-ն։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։