Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի 5-րդ մրցաշարի 9-րդ տուրում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ֆրանսիացի Էթյեն Բաքրոյի հետ: Արոնյանին օդի-ջրի պես հաղթանակ էր անհրաժեշտ իրեն մեկ միավորով գերազանցող Պետեր Լեկոյին հասնելու համար, սակայն, Արոնյանը, խաղալով սեւերով, չկարողացավ հասնել հաջողության: Մրցամարտն ավարտվեց 34-րդ քայլին, երբ կողմերն ունենալով հավասար հնարավորություններ` անիմաստ գտան շարունակել պայքարը: Ջերմուկում ձեւավորված տխուր ավանդույթի համաձայն՝ Արոնյանը սեւերով չի կարողանում հաղթանակ տանել: Այժմ նա ունի 5 միավոր, իսկ Լեկոն՝ 6 միավոր:

Ոչ-ոքի ավարտվեց նաեւ առաջատարի՝ Պետեր Լեկոյի հանդիպումը Գատա Կամսկու հետ:

Տուրի մյուս հանդիպումները դեռ շարունակվում են: