Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, NEWS.am-ի տեղեկություններով, այս օրերին Սեւանում է: Նախկին նախագահը «Կապուտակ Սեւան» առողջարանում վայելում է ամառային հանգիստը՝ ամենայն շքեղությամբ: Ականատեսների վկայությամբ՝ նա բավական առողջ տեսք ունի, նույնիսկ մի քիչ գիրացել է եւ էլեգանտ արեւայրուք ստացել:
Նախկին նախագահը, ինչպես հայտնի է, ջրային մարզաձեւերի՝ վինդսերֆինգի, ջրամոտորասպորտի սիրահար է եւ ամառային հանգստի զգալի մասը հատկացնում է այդ մարզաձեւերով զբաղվելուն:
Ափսոս, Սեւանում սաֆարի չկա, այլապես նախկին նախագահը ջրային հանգիստը կհամատեղեր նաեւ առյուծներ, բիզոններ եւ այլ էկզոտիկ կենդանիներ որսալու հետ: Քոչարյանի հոբբիների շարքում, ինչպես հայտնի է, պատվավոր հորիզոնական է զբաղեցնում նաեւ որսորդությունը՝ բասկետբոլից հետո:




























