Հունիսի 23-ից 26-ը Հայաստանի Հանրապետություն կայցելի Ռուսաստանի Դաշնության կազմկոմիտեի առաջապահ խումբը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Խումբը Հայաստան կժամանի ՀՀ-ում 2015թ. կազմակերպվելիք «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ» միջազգային երիտասարդական ռազմամարզական հավաքների կազմակերպչական միջոցառումների եւ պլանավորման աշխատանքների իրականացման հերթական բանակցություններին, ինչպես նաեւ Ծաղկաձորի կենտրոնական մարզահամալիրի տեղազննմանը մասնակցելու նպատակով:





























