Մեքսիկական ծոցում՝ Pemex ընկերության նավթային պլատֆորմի վրա, հրդեհ է բռնկվել։ Մասնավորապես Մեքսիկական ծովի հարավային մասում պայթյուն է որոտացել, եւ նավթը բռնկվել է, հայտնում է Reuters-ը։
Մեքսիկական ընկերության տվյալների համաձայն՝ այս պահին վնասի չափը պարզ չէ։ Հրդեհից ոչ ոք չի տուժել։ Երեք աշխատակից տարհանվել են, գրում է Gazeta-ն։





























