ԵՄ կողմից հակառուսական տնտեսական պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումը ուժի մեջ է մտել։ Այս մասին հայտնում է Եվրամիության պաշտոնական ամսագիրը։

«Պատժամիջոցները երկարաձգվել են մինչեւ 2016թ. հունվարի 31-ը»,-ասված է փաստաթղթում։

ԵՄ պատժամիջոցները կանդրադառնան ռուսական առանցքային բանկերի, պաշտպանական գերատեսչությունների եւ նավթարդյունաբերող ընկերությունների վարկավորմանը։ Բացի այդ, ԵՄ-ն սահմանափակումներ է դրել ՌԴ զենք եւ զինամթերք մատակարարումների վրա, գրում է ՏԱՍՍ-ը։