Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին կասկածներ ունի, որ Ռուսաստանն աշխատում է «Բեսարաբիա» նախագծի վրա, գրում է «Պոդրոբնոստի»-ն։ Սահակաշվիլիի խոսքով՝ Օդեսայի մարզի բնակչության մեծ մասը ռուսական ալիքներ է նայում։
«Ես ամաչում եմ այդ մասին խոսել, բայց ուկրաինական Բեսարաբիայի մասին մինչեւ վերջերս ավելի շատ մտածում էր Վլադիմիր Պուտինը, քան մեր սեփական կառավարությունը։ Նրանք պատրաստվում են ինչ-որ բան անել»,-ասել է Սահակաշվիլին։





























