Հունիսի 23–ի վաղ առավոտյան Ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել Գյումրիում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույց անող 12 ակտիվիստների։ Նշենք, որ գյումրեցիները նախօրեին նստացույց էին սկսել քաղաքի Թատերական հրապարակում` ի աջակցություն Երեւանում բողոքի երթ եւ նստացույց անող քաղաքացիների։  

Ոստիկանության շենքից քիչ առաջ դուրս եկավ բերման ենթարկվածներից Տիգրան Պետրոսյանը, որը լրագրողներին ասաց, որ ոստիկանությունում իրենց տեղեկացրել են, որ հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երեւանի Բաղրամյան պողոտայից ոստիկանությունը Բաղրամյան փողոցում նստացույցը ցրելու ընթացքում բաժիններ է տարել 237 անձի: