Խաղաղ օվկիանոսում, Ճապոնիայի մայրաքաղաքից մոտ 800 կմ հարավ, 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հաղորդում է Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը, ցունամիի վտանգ չկա:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում Օգասավարա կղզիներից ոչ հեռու, օջախը գտնվել է ծովի հատակից 480 կմ խորության վրա:
Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























