Մոսկվայի հարավ-արեւմուտքի ավտոտնակներից մեկի տանիքին պայթուցիկ սարք է պայթել՝ 200 գրամ տրոտիլային համարժեքով:

Պայթյունն այնքան հզոր է եղել, որ բեկորներն ընկել են «Գազպրոմի» կենտրոնական գրասենյակի տարածքում, որը գտնվում է հարեւանությամբ: Նախնական վարկածով, գործարկվել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Տուժածներ չկան, հաղորդում է «Վզգլյադը»: Իրավապահ մարմիններում տեղի ունեցածի երկու վարկած են նշել: Դրանցից մեկով՝ պայթյունը կարող է ավտոտնակի տիրոջը զգուշացում լինել, մյուսով՝ տարրական խուլիգանություն, ասել է աղբյուրը: