Մեքսիկացի գողերը առեւանգել են Մեքսիկայի քաղաքացիների համար նախատեսված հարյուրավոր ամերիկյան վիզաներ տեղափոխող բեռնատարը: Այս մասին հայտնել է Մոնտերեյ քաղաքում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը:
Բեռնատարն ԱՄՆ-ից Մոնտերեյ եւ Գվադալահարու է ուղեւորվել, բայց ճանապարհին Մետամորոս քաղաքում բեռնատարը գողացել են, որի հետեւանքով տուժել են հարյուրավոր մեքսիկացիներ, որոնց վիզաները դրական պատասխան էին ստացել ԱՄՆ կառավարության կողմից:
Ամերիկյան գլխավոր հյուպատոսությունը նաեւ զգուշացրել է խաբեբաների կողմից իրենց անհատական տեղեկություններն օգտագործելու վտանգի մասին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























