Նյու Յորքի բնակիչ Ջոնաթան Ֆլեմինգը, որը վկայի կեղծ ցուցմունքների հիման վրա ուրիշի կատարած սպանության համար 24 տարի անցկացրել է բանտում, 6,25 մլն դոլարի փոխհատուցում է ստացել քաղաքի ղեկավարությունից, հաղորդում է New York Daily News-ը:
«Պարոն Ֆլեմինգը բանտում կորցրել է իր կյանքի կեսը մի հանցագործության համար, որը չէր կարող ինքը կատարած լինել»,-ընդունված որոշումը մեկնաբանել են պաշտոնյաները, հաղորդում է Gazeta-ն:
«Մենք չենք կարող վերադարձնել նրան կորսված ժամանակը, մենք կարող ենք միայն Ջոնաթան Ֆլեմինգին փոխհատուցում առաջարկել այդ անարդարության համար»,-հավելել են նրանք:
Տղամարդը դատապարտվել է 1989 թվականին: Գլխավոր վկան պնդել է, որ տեսել է նրան սպանության ժամանակ: 2013-ին նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք թույլ են տվել ամբողջությամբ հանել մեղադրանքները Ֆլեմինգի վրայից: Նա ազատ է արձակվել 2014 թվականի գարնանը:





























