Նիդերլանդների կառավարությունը դաշնակից երկրների հետ բանակցություններ է վարում 2014թ.  Դոնբասում կործանված մալայզիական Բոինգի վթարի հարցով միջազգային տրիբունալ ստեղծելու շուրջ։ Այս ասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրները։

«ՄԱԿ միջազգային դատարանը կլինի լավագույն տարբերակը։ Մենք հույս ունենք, որ դա հնարավորություն կտա համագործակցել աղետի հետ կապ ունեցող բոլոր երկրների հետ»,- հայտարարել է բարձրաստիճան մի պաշտոնյա, որը ցանկացել է անանուն մնալ, գրում է Lenta-ն։

Հունիսի 22-ին Դոնբասում  Բոինգի կործանումը ուսումնասիրող միջազգային փորձագետները ավարտին էին հասցրել իրենց աշխատանքը։ Ավիավթարի հետաքննությունը շարունակվում է։