ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամկազմի, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերի մասնակցությամբ հունիսի 23-ին տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային կարեւորության մի շարք հարցեր: Բանակի հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է հանրապետության զինված ուժերում առկա նյութատեխնիկական միջոցների հաշվառման եւ դրանց նպատակային կիրառման գործընթացների վրա, խոսել վերջերս ՊԲ զորամասերում իր կողմից իրականացված այցերից ստացած առաջին տպավորությունների մասին եւ ըստ ուղղությունների տվել համապատասխան հանձնարարականներ: