Ֆրանսիայի ԱԳՆ-ն  ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից հեռախոսազրույցների գաղտնալսման սկանդալի պատճառով իր մոտ է կանչել ԱՄՆ դեսպանին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ֆրանսիայի նախագահին գաղտնալսելու շուրջ սկանդալը ծագել էր հունիսի 23-ի երեկոյան՝ լրագրողական հետաքննության հրապարակումից հետո։ Wikileaks-ի հետ համատեղ՝ Liberation թերթը եւ Mediapart  կայքը տեղեկություններ էր տարածել, որոնց  համաձայն՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը 2006-2012թթ. ընթացքում գաղտնալսել է 3 ֆրանսիացի նախագահների՝ Ժակ Շիրակի, Նիոլա Սարկոզիի եւ Ֆրանսուա Օլանդի  հեռախոսազրույցները եւ էլեկտրոնային նամակագրությունը։