Հայաստանի հարյուրավոր բնակիչներ 6 օր շարունակ հավաքվում են Երեւանի կենտրոնում։ Այս մասին գրում է բելգիական Le Soir թերթը՝ մեկնաբանելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան։
«Երեքշաբթի երեկոյան 6 հազար ակտիվիստ հավաքվել էին նախագահական նստավայրի մատույցներում։ Մի քանի հարյուրը մնաց այնտեղ գիշերելու՝ խախտելով քաղաքաի ամենակարեւոր մայրուղիներից մեկի երթեւեկությունը։ Ոստիկանությունը առավոտյան ժամը վեցին կոչ արեց նրանց հետ քաշվել, սակայն ակտիվիստները չենթարկվեցին»,- գրում է թերթը։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:





























