Հայաստանում 2010 թ. հունվարի 1-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 20 դեպք, որից բացահայտվել է 17-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում արձանագրված սպանության փորձի 7 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք:
2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրված սպանության 41 դեպքից բացահայտվել է 29-ը, բացահայտվել է նաեւ նախկինում կատարված սպանության 2 դեպք, իսկ արձանագրված սպանության փորձի 8 դեպքերն էլ բացահայտվել են:




























