Ալյասկայում սկսվել են «Սրատես արծիվ» անվանումը կրող համատեղ հակաահաբեկչական վարժանքները, որոնց մասնակցում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Կանադայի ռազմաօդային ուժերը: Զինվորականները այստեղ կանցկացնեն 4 օր:

Վարժանքների ընթացքում կօգտագործվեն ոչ միայն ռազմական, այլ նաեւ քաղաքացիական մասնագետներ, մասնավորապես, Ռուսաստանի աերոնավիգացիոն դաշնային ծառայության եւ ամերիկյան քաղավիացիայի դաշնային վարչության աշխատակիցները: Հաղորդում է Lenta.ru-ն:

Վարժանքների սցենարի համաձայն, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ռազմաօդային ուժերը պետք է հայտնաբերեն եւ ուղեկցեն ահաբեկիչների կողմից «զավթված» ինքնաթիռը: