Օգոտոսի 10-ին` ժամը 11.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում կքննարկվեն ՀՀ ռազմական արդյունաբերության, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը: