Հարավաֆրիկյան Հանրապետությունը կարող է դուրս գալ Միջազգային քրեական դատարանից Յոհանեսբուրգում Աֆրիկյան միության գագաթնաժողովում Սուդանի նախագահ Օմար Ալ Բաշիրի մասնակցությամբ սկանդալից հետո։

«Կառավարությունը որոշել է վերանայել Հռոմի կարգավիճակով Միջազգային քրեական դատարանում ՀԱՀ-ի մասնակցությունը»,- հայտարարել են նախագահ Ջեֆ Ռադեբեի քարտուղարությունից։ Նա նաեւ հավելել է, որ կազմակերպությունից դուրս գալը ծայրահեղ միջոց է։ «Այդ որոշումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Հարավային Աֆրիկան սպառի իր հնարավորությունները»,-ասել է նախարարը, գրում է ՏԱՍՍ-ը։

Միջազգային քրեական դատարանին անդամակցելը ՀԱՀ-ին պարտադրում էր կալանավորել Յոհանեսբուրգ ժամանած Ալ Բաշիրին եւ հանձնել նրան դատարանին մարդկության դեմ հանցագործություն եւ ցեղասպանություն կատարելու մեղադրանքով։