Սոչիում, Ադլերի ու Խոսկինի շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել՝ չդադարող հորդառատ անձրեւների պատճառով, հաղորդում է «Վեստի-Սոչին»:

Համապատասխան հանձնարարությունը ստացվել է Սոչիի ղեկավար Անատոլի Պախոմովից: Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմը կգործի մինչեւ հունիսի 26-ը:

Հաղորդագրությունում նշվում է, որ տեղի բնակիչներին խնդրում են մինչեւ աղետի հետեւանքների վերացումը ձեռնպահ մնալ սեփական մեքենայով որեւէ տեղ մեկնելուց:

Այդ շրջաններում այս պահին փրկարարական աշխատանքներ են իրականացվում: