Վրաստանը վերցրել է զարգացած եվրոպական երկրների փորձն արդարադատության ոլորտում: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, իրավական ոլորտում համագործակցությանը նվիրված հայ-վրացական ֆորումի շրջանակներում հայտարարել է Վրաստանի պատիժների կատարման եւ պրոբացիայի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին:
Փորձի եւ տեղեկատվության փոխանակումը, նրա խոսքով, կնպաստեն Հայաստանում եւ Վրաստանում արդարադատության ոլորտների զարգացմանը: «Վրաստանում մեր համակարգն արմատապես փոխվում է: Մենք բարեփոխումներ ենք անում եւ հրաժեշտ տալիս խորհրդային մոդելին: Կարծում եմ՝ սա հնացած մոդել է, որը չի համապատասխանում ոչ մի չափանիշների»,-ընդգծել է վրացի նախարարը՝ հավելելով, որ Վրաստանը պրոբացիայի ոլորտում շատ մեծ փորձ ունի:





























