Հայկական մշակութային ժառանգության ժողովրդականացումը կհեշտացվի։ Այս մասին հունիսի 25-ին կառավարության նիստում հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։
Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է նոր տեխնոլոգիական միջոցով օգտագործել հայկական մշակութային ժառանգության այն մասը, որը պետության մտավորական սեփականությունն է համարվում։ Այդ աշխատանքը պետք է կատարվի առանց շահույթ հետապնդող նպատակի եւ առանց վարձատրության։ Աշխատությունների ժողովրդականացման համար չի թույլատրվում միայն վերարտադրումը, թարգմանությունը եւ դրանց մասին հանրամատչելի դասախոսությունները կամ հաղորդումները։ Կամային վերամշակումը արգելված է։





























