ԱՄՆ պետքարտուղարությունը չի կարողանում հայտնաբերել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի 15 էլեկտրոնային նամակները, հաղորդում է Reuters-ը:
«Այդ 15 նամակների բովանդակությունը առնչություն չունի 2012 թվականին Բենգազիի վրա հարձակման հետ»,-ասված է գերատեսչության հայտարարությունում, հաղորդում է Gazeta-ն:
Հիշեցնենք, որ իր պաշտոնավարման ընթացքում Հիլարի Քլինթոնն օգտագործել է էլեկտրոնային փոստի անձնական սերվերը, ինչն առաջ է բերել նրա քաղաքական հակառակորդների քննադատությունը: Քլինթոնը ստիպված է եղել պետքարտուղարությանը փոխանցել իր ողջ աշխատանքային թղթակցությունը՝ ստուգման համար:





























