Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան հանրապետությունում խորհրդարանական ընտրությունները նշանակել է 2010թ. հոկտեմբերի 10-ին:
Այդ հրամանով հաստատվել է, որ պատգամավորների ընտրությունները անցկացվելու են Ղրղըզստանում հունիսի 27-ին անցկացված հանրաքվեով ընդունված օրենքների հիման վրա:
Խորհրդարանական ընտրությունները թույլ կտան Ղրղըզստանում իշխանության լեգիտիմ մարմիններ` խորհրդարան եւ կառավարություն ստեղծել: Ներկայումս երկրում «միջանկյալ տեխնիկական կառավարություն» է գործում:
Նշենք, որ հանրաքվեով երկրում կառավարման խորհրդարանական համակարգ է մտցվել: Ընտրություններում հաղթած կուսակցությունը կարող է կառավարություն ձեւավորել: Նոր խորհրդարանում 120 պատգամավոր կլինի, ընդ որում հաղթող կուսակցությունը կարող է ստանալ ընդամենը 65 մանդատ:




























