1985 թվականից ի վեր հունիսի 27-ին նշվում է Ձկնորսության միջազգային օրը: Տոնը 1984 թվականին հիմնել է Ձկնորսության կարգավորման եւ զարգացման հարցերի միջազգային կոնֆեդերացիան:

Ձկնորսությունն աշխարհի ամենատարածված զբաղմունքներից է: Ով գոնե մեկ անգամ կարթով եղել է որեւէ ջրամբարի մոտ, վայելել բնության հետ շփման՝ ոչնչի հետ չհամեմատվող զգացողությունը, երբեք չի մոռանում դա:

Ըստ Calend-ի, ձուկ որսալու գործընթացն այնքան գրավիչ է, որ ժամանակի ընթացքում սկսնակների մոտ ձկնորսությունը հաճախ կրքի է վերաճում: