Ուկրաինացի զինծառայողը կնոջը ծանրոց է ուղարկել, որում եղել է1 կգ տրոտիլ եւ 200 գ վառոդ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Կնոջը ձերբակալել են իրավապահները։ Պայթուցիկ սարքը օգնել է հայտնաբերել ոստիկանական շունը։
Ձերբակալված կինը պատմել է, որ ծանրոցն իրեն ուղարկել է 28-ամյա զինծառայող ամուսինը, որը կռվում է Դոնբասում։Այն մասին, թե ինչու է տղամարդը կնոջը տրոտիլ ուղարկել, չի հաղորդվում։





























