Սիրիայում Հասիչե շրջանում բախումների հետեւանքով հայ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Եռագույն» կայքը, զոհվածը Սիրիայի կառավարական զորքերի զինծառայող Արսեն Պետրոսյանն է:

Սիրիայում արդեն չորս տարուց ավելի շարունակվող պատերազմի հետեւանքով զոհված հայերի թիվը վաղուց հատել է 100-ի սահմանը: Զոհերի թվում եղել են ինչպես զինծառայողներ, այնպես էլ քաղաքացիական անձինք:

Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձություններից առաջ այդ երկրում մոտ 60-70 հազար հայ էր բնակվում: Նրանց կեսից ավելին ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը՝ Լաթաքիա, Հոմս, Քամիշլի, Հասակե, Յակուբիե, Ռաքքա, Քեսաբ քաղաքներում եւ իհարկե մայրաքաղաք Դամասկոսում: