Թունիսի ՆԳՆ-ն հայտնել է հյուրանոցի վրա կատարած հարձակման հետեւանքով զոհված անձանց քաղաքացիությունը։ Այս մասին գրում է Sputnik-ը։
«Հաստատում ենք Բելգիայի մեկ քաղաքացու եւ 5 թունիսցու սպանության փաստը»,- հայտնել են գերատեսչությունից։
Հաղորդվում է, որ հարձակման հետեւանքով զոհվել են Գերմանիայի 5 քաղաքացի, Մեծ Բրիտանիայի 4 քաղաքացի եւ Ֆրանսիայի 5 քաղաքացի։





























