Կառավարության ներկայացրած թվերն ու հիմնավորումները էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ օբյեկտիվ են, բայց դա չի նշանակում, որ այլընտրանք չպետք է փնտրել:

Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ՀՀԿ գործադիր մարմնում քննարկվել է էներգետիկ անվտանգության հարցը։ ։

Ըստ Շարմազանովի, քննարկվել են ներքաղաքական հարցեր, էներգետիկ անվտանգության վերաբերյալ։  «Հարցերը բավականաչափ կարեւոր են ՀՀ իշխանությունների համար, եւ խնդիրը ոչ միայն 6-7 դրամներն են։ ՀՀ իշխանությունները ամեն ինչ անելու են, որ մեր էներգետիկ անվտանգության կայուն լինի։ Եղել են կարծիքներ, որ էներգետիկ անվտանգությունը պետք է առողջացվի։ Բնականաբար ոչ մեկս չեք ցանկանում թանկացում։ Խնդիրը ավելի գլոբալ է։ Կառավարությունը ներկայացրել է իր կարծիքը։ Խնդիրը չարաշահումների մեջ( չէ։ Այդ 7 դրամի մեջ հստակ է որ որեւէ չարաշահում ներառված չէ»,- ասել է Շարմազանովը։

Նրա խոսքով, պետք է ամեն ինչ անել, որ ՀՀ էներգետիկ անվտանգության խնդիրը լուծվի։ «Մենք շատ հարգալից ենք վերաբերվում մեր քաղաքացիների խաղաղ ելույթներին, բոլոր գործընթացները պետք է լինեն խաղաղ ճանապարհով»,- նշեց նա՝ միաժամանակ նկատելով, որ իրենք բարձր են գնահատում ոստիկանության գործողությունները. «Այսօր թե ոստիկանները թե քաղաքացիները իրականացնում են իրենց գործառույթներ»։

«Հայաստանի իշխանությունները ամեն ինչ անելու են, որ մենք ունենանք հնարավորինս կայուն էներգետիկ անվտանգության համակարգ, որի որոշումները ավելի ընկալելի լինեն հասարակության համար»,- ասել է Շարմազանովը։