Վաշինգթոնում Սպիտակ Տան շենքը երեկոյան ժամերին լուսավորվում է ծիածանի գույներով, որը խորհրդանշում է ԼԳՏԲ շարժումը:

Այդկերպ Բարաք Օբամայի վարչակազմը ողջունել է Գերագույն դատարանի որոշումը, որը ուրբաթ օրն օրինականացրել է նույնասեռ ամուսնությունները ողջ երկրի տարածքում:

Նախքան ԱՄՆ գերագույն դատարանի որոշումը նույնասեռ զույգերն օրինական կերպով կարող էին ամուսնանալ միայն երկրի 37 նահանգներում եւ Կոլումբիայի դաշնային օկրուգում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Օբաման այդ որոշումը Ամերիկայի մեծ հաղթանակն է համարել: