Քուվեյթի մզկիթում կազմակերպած ահաբեկչության հետեւանքով զոհվել է 27 մարդ, եւս 227-ը վիրավորվել է, հայտնում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են «Իսլամական պեության» գրոհայինները, գրում է Gazeta-ն։

Ավելի վաղ ԻՊ-ը իր վրա էր վերցրել Թունիսի հյուրանոցում կազմակերպած ահաբեկչության պատասխանատվությունը, որը խլել էր 39 մարդու կյանք։

Թունիսի ու Քուվեյթի ահաբեկչությունները խլել են ընդհանուր առմամբ 66 մարդու կյանք։