NanoFLOWCELL  ընկերությունը ներկայացրել է աշխարհում նանո էլեկտրամոբիլի միակ նմուշը, որն արդեն ստացել է e-Sportlimousine անվանումը։ Նորարարությունը ցուցադրվել է ավտոսրահում։ Մեքենայի գլխավոր առանձնահատկությունը «միջուկն է», որը բավական լուրջ բնութագրիչներ ունի։

e-Sportlimousine արտադրողի պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ մեքենան ունակ է առանց լիցքավորման անցնել 600 կմ ճանապարհ։ Նման արդյունքը հնարավոր է դարձել ժամանակակից ուժային սարքավորման շնորհիվ, որը սնուցում է ստանում «հոսքային» մարտկոցից, որը նախկինում կիրառվել էր էլեկտրամոբիլների համար, գրում է Planet-today-ը։

Մեքենան 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 2.8 վայրկյանում։ Բացի այդ արտադրողը հայտարարել է, որ մեքենան ժամում կարղ է զարգացնել մինչեւ 382 կմ/ժ արագություն։