Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը վարկատուների հետ համաձայնագրի հարցով հուլիսի 5-ին հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս տպագրվել է «Կառավարական թերթ»-ում եւ ուժի մեջ է մտնել հրապարակումից հետո:
Հանրաքվեի կդրվի Եվրոխմբում հունիսի 25-ին վարկատուների (Եվրահանձնաժողով, Եվրոպական Կենտրոնական բանկ եւ ԱՄՀ) կողմից ներկայացված համաձայնագրի վերաբերյալ վերաբերմունքի հարցը:
Նախագահը ստորագրել է նաեւ հանրաքվեի կազմակերպման կարգի եւ դրա ֆինանսավորման մասին, նաեւ հանրաքվեի նախօրեին հարցումների արդյունքներ հրապարակելն արգելող օրենսդրական փաստթղթերը:
Ընդդիմությունը կոչ է արել երկրի նախագահին չստորագրել հանրաքվեի անցկացման մասին հրամանագիրը՝ դա անվանելով հակասահմանադրական եւ անգամ պետական հեղաշրջման փորձ:
Սակայն Պավլոպուլոսը Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի կոնստանտոպուլուի հետ հանդիպման ժամանակ խոստացել է հաստատել հանրաքվեի անցկացման որոշումը:





























