Չինաստանի  մայրաքաղաք Պեկինում 57 երկրի ներկայացուցիչներ Ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկ ստեղծելու համաձայնություն են ստորագրել, գրում է «Սինհուա» գործակալությունը։

«Ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկի անդամ երկրները մասնակցում են բանկի հիմնադրման համաձայնագրի ստորագրման արարողությանը»,- ասված է գործակալության հայտարարության մեջ, գրում է Gazeta-ն։

Արարողությանը կմասնակցի նաեւ ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը։

Բանկի հիմնական կապիտալը կկազմի 100 մլրդ դոլար։ Չինաստանը ունի ձայների 20,6 տոկոսը, Հնդկաստանը՝ 7.5 տոկոսը, իսկ Ռուսաստանը՝ 5.92 տոկոսը։