Եգիպտոսի դատարանը կնոջը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել հոլովակի համար, որտեղ նա պարում է նեղ ու կարճ զգեստով։

Հոլովակը նկարահանած օպերատորի համար նույնպես նույն պատիժն են սահմանել, իսկ ռեժիսորն արդեն հասցրել է փախչել երկրից։

Նշենք, որ Ռեդա ալ Ֆուլիին ձերբակալել էին մայիսին, այն բանից հետո, երբ հոլովակի դիտումները սկսել էին աճել, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ինչպես հայտնում են հոլովակի  հեղինակները, փոքր բյուջետային տեսանյութը արաբական փոփ երգիչների հոլովակների նմանակումն է եղել, որտեղ կանայք նույնպես հայտնվում են բավական բաց են հագուստով։